ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Հո հավերժ չե՞նք սպասելու բացահայտմանը

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Հո հավերժ չե՞նք սպասելու բացահայտմանը
03.02.2013 | 20:38

ՀՀ Սահմանադրության կոմպը կախել է այս օրերի կարծիքներից: Կարծքիներ ու կոչեր կան, որ քանի դեռ մահափորձը բացահայտված չէ, ուրեմն անհաղթահարելի խոչընդոտը վերացած չէ, ուրեմն, պետք է նոր ընտրություններ նշանակել: Բայց ե՞րբ նշանակել, եղբայր: Սահմանադրությունը նման բան չի նախատեսում, որ սպասենք, մինչև հանցագործությունը բացահայտվի, դրանից հետո նոր ընտրություն նշանակվի: Իսկ եթե հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի նման այս մեկն էլ մնա «չբացահայտված», հո հավերժ չե՞նք սպասելու բացահայտմանը: Անհաղթահարելի խոչընդոտը վերաբերում է քարոզչության համար ի հայտ եկած անհաղթահարելի խոչընդոտին, այլ ոչ թե ընդհանրապես: Որ այդպես լինի, երկրում չպետք է ընդհանրապես ընտրություններ անցկացնել, քանի որ շատ ու շատ չբացահայտված հանցագործություններ ու նման «անհաղթահարելի խոչընդոտներ» կան: Չլինի, չլինի` մարտի 1-ին ժողովրդի վրա կրակողներն ու մարդասպանները ազատության մեջ են: Դրանից ավելի լուրջ անհաղթահարելի խոչընդո՞տ:

Դիտվել է՝ 6757

Մեկնաբանություններ